Ծանրորդ Սոնա Պողոսյանը 4–րդն էր Եվրոպայի առաջնությունում

19:50 - 15 Ապր, 2016

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 4–րդ հորիզոնականը: Նա երկամարտում հավաքեց 227 կգ:

Կանանց 75 կգ քաշային A ենթախմբում ընդգրկված էին 8  ծանրորդներ Ուկրաինայից, Գերմանիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ֆրանսիայից և Հայաստանից:

Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց բոլոր երեք մոտեցումներն էլ: Նախ պոկեց 97 կգ, հետո` 100 կգ և վերջում` 102 կգ: Հրում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 120 կգ, այնուհետ երկու փորձից միայն կարողացավ բարձրացնել 125 կգ: Երկամարտի 227 կգ արդյունքով Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում 4–րդն էր:

Ապրիլի 16-ին՝ առաջնության վերջին օրը, Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարեն մեդալների համար: Տղաներից Սիմոն Մարտիրոսյանը 105 կգ քաշային կարգում A ենթախմբում է, Գոռ Մինասյանը 105 + կգ քաշային կարգու և աղջիկներից Հռիփսիե Խուրշուդյանը և Արփինե Դալալյանը 75 + քաշային կարգում: 

Լուսանկարներն՝ այստեղ

Նորվեգիա, Ֆորդե

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ