ՀԱՇԻՎԸ ՉԻ ԴԺԳՈՀԵՑՆՈՒՄ

10:17 - 30 Հուլ, 2021

Եվրոպայի ֆուտբոլի  կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղը Երևանի << Արարատն >>  անցկացրեց Լեհաստանի Վրոցլավ քաղաքում ՝ << Շլյոնսկ >> թիմի հետ:

Միանգամից ասենք, որ << Արարատը >> ոչ-ոքի ՝ 3 : 3 հաշվով ավարտեց հանդիպումը:

Հաշիվը չի դժգոհեցնում, բայց ափսոսանք է հարուցում հայ ֆուտբոլասերներին: Մարդ ակամա մտածում է, եթե  հնարավոր է դրսում հավասար պայքար մղել տանտերերի հետ, բնականաբար ՝ աչքի ընկնել մարտունակությամբ, և ընդհանրապես լավ պատրաստականությամբ, ապա ինչու դրական հատկանիշները չդրսևորեցին սեփական հարկի տակ ու պարտվեցին նույն մրցակցին / 2 : 4 /:

Ինչևէ,  <<  Արարատը >> դուրս մնաց եվրոպական  պայքարից:

Այդուհանդերձ, մեր հեղինակավոր թիմին հաջողություն մաղթենք այսօր սկսվող Հայաստանի առաջնությունում:

Այլ նորություններ