ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԱԿԻՐԸ

11:57 - 01 Դեկ, 2025

Կարատե մարզաձևի համաշխարհային ֆեդերացիան / WKF / հիմնադրվել է 1970թ.: Դա կարատեի ամենամեծ կազմակերպությունն է աշխարհում և Տոկիոյի օլիմպիական խաղերում / 2020թ. / WKF –ն է ներկայացրել Ճապոնիայի ազգային այդ մարզաձևը:

Հայաստանի պատվիրակները WKF  -ի միջոցառումներին մասնակցում են 1992թ. –ից: Անցած տասնամյակների ընթացքում մեր պատվիրակության հաշվին առաջին անգամ մեդալ գրանցվեց Եգիպտոսում օրերս անցկացված աշխարհի առաջնությունում:

Բրոնզե մեդալով Հայաստան վերադարձավ երևանցի 21 –ամյա Սուրեն Հարությունյանը / 75 կգ /: Նա հաջորդաբար հաղթեց Ուզբեկստանի, Մեքսիկայի, Թուրքիայի, Մարոկկոյի ներկայացուցիչներին և բրոնզի համար պայքարում ՝ ամերկացի  Թոմաս Սքոթին / 2 : 0 /:

Կահիրեի ստուգատեսում իրենց ունակությունները դրսևորեցին աշխարհի առաջնության մասնակցի վարկանիշ ձեռք բերած 12 քաշային կարգերի 32 –ական վարպետներ:

Թիմային պայքարում առաջինը ճանաչվեց տանտերերի / երեք ոսկե, մեկ բրոնզե մեդալ / հավաքականը: Հաջորդեցին մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ նվաճած Ճապոնիայի, Իտալիայի, Իրանի և Թուրիքայի թիմերը: Մեկական չեմպիոն ունեցան Ուզբեկստանի, Հորդանանի, Հոնկոնգի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները:

Շնորհավորում ենք մեր առաջնեկ մեդալակիր Սուրեն Հարությունյանին և ակնկալում նոր հաջողություններ:   

 

 

 

Այլ նորություններ