ՍԼՈՎԵՆԻԱՅԻՑ ՝ ԽՈՐՎԱԹԻԱ

10:37 - 16 Հուն, 2023

Ռուսե քաղաքում  / Սլովենիա  / ավարտվեց հրաձգության  SSF GRAND PRIX  միջազգային  մրցաշարը: Բենիկ Խլղաթյան -  Էլմիրա Կարապետյան խառը զույգը   10մ  տարածությունից, օդամղիչ ատրճանակ մրցաձևում,  գրավեց պատվավոր երկրորդ տեղը:

Նույն զենքաձևի անհատական մրցումներում Էլմիրա Կարապետյանը եզրափակեց  << հրաշալի յոթնյակը >>  , իսկ Բենիկ Խլղաթյանը զբաղեցրեց 10 –րդ հորիզոնականը:

Հրացանակիր  Հրաչ Բաբայանը, ավաղ, եզրափակիչ ությակ չմտավ:

Մրցավարտից հետո վաստակաշատ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարած եռյակը ուղևորվեց Խորվաթիա և կմասնակցի նույն սցենարով կայանալիք մրցաշարին:

Հավելենք, որ երկու ստուգատեսների միավորների ընդհանուր արդյունքով արժանիները կստանան  Լեհաստանում կայանալիք Եվրոպական ամառային երրորդ խաղերի մասնակցության ուղեգրեր:  

 

Այլ նորություններ