ԱՅՍՕՐ ՝ ՈՒՇ ԵՐԵԿՈՅԱՆ

10:17 - 06 Փետ, 2026

Այսօր՝ փետրվարի 6-ին, Երևանի ժամանակով  23. 00 –ին,  Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում տեղի կունենա  ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերի բացման  հանդիսավոր արարողությունը: Այն  խոստանում է լինել աննախադեպ տոնակատարություն։

Ինչպես արդեն հայտնի է, մեր երկիրը կներկայացնեն հինգ մարզիկներ. դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և գեղասահքի Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը: Ի դեպ, բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշը տանելու պատիվը տրված է գեղասահորդներին: Նրանց կարճ ծրագիրը նախատեսված է փետրվարի 15 –ին, իսկ ազատը ՝ փետրվարի 16 –ին:

Մեր պատվիրակներից առաջինը մրցասպարեզ կմտնի / փետրվարի 7-ին / Կատյա Գալստյանը: Նա  հանդես կգա 20 կմ սկիաթլոնում ( 10կմ դասական և 10 կմ ազատ ոճ): Մեր մարզուհու հաջորդ ելույթը նշանակված է փետրվարի 12-ին  (10 կմ  ազատ ոճ): 

Փետրվարի 8-ին մեկնարկի կելնի Միքայել Միքայելյանը՝  20 կմ սկիաթլոն ( 10 կմ դասական և 10կմ ազատ ոճ), իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ  (ազատ ոճ) մրցաձևերում:

Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջքի, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջքի մրցումներին:

Միլանում և Կորտինա դ’Ամպեցցո համաշխարհային ձմեռային մարզահանդեսում ութ  մարզաձևերի 16 մրցաձևերում  կխաղարկվի մեդալների 116 հավաքածու:

Խաղերին որակավորվել են 93 ազգային օլիմպիական կոմիտեների շուրջ 2900 մարզիկ –մարզուհիներ:

Այլ նորություններ