ԱՐՏԱՇԱՏՑԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

09:47 - 27 Մար, 2026

Հայաստանցի գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային  հուշամրցաշարում նվաճել է հաղթողի կոչումը:


Հայկը  տասը հնարավորից վաստակել է 7.5 միավոր և առաջին – երկրորդ   տեղերը  բաժանել է նույնքան միավոր վաստակած,  ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Արտյոմ Ուսկովի հետ:

Լրացուցիչ ցուցանիշներով  առաջինը ճանաչվեց  մեր պատվիրակը:

Այլ նորություններ