Մինսկ-2019. Արման Դարչինյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

16:52 - 22 Հուն, 2019

Մինսկում մեկնարկած Եվրոպական խաղերի մրցումային երկրորդ օրը անցկացվում են բռնցքամարտի մրցումները:

75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արման Դարչինյանը մեկնարկային մենամարտում 5:0 հաշվով հաղթեց խորվաթ Մլադեն Սոբյեսլավսկիին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

1/8 եզրափակիչում Արման Դարչինյանը հունիսի 23-ին ուժերը կչափի ուկրաինացի Ալեքսանդր Խիժնյակի հետ։

Այլ նորություններ