Մինսկ-2019․ Արմեն Գրիգորյանը հուշանվերներ է հանձնել Հայաստանի պարտվիրակությանն ուղեկցող կամավորներին

19:05 - 26 Հուն, 2019

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը հուշանվերներ է հանձնել հայկական պատվիրակության հետ աշխատող կամավորներին։

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արմեն Գրիգորյանը բարձր գնահատեց կամավորների աշխատանքը:

«Քանի որ մեր թիմին աջակցող կամավորները շատ լավ են աշխատում, ցանկացած պահի մեր կողքին են և աջակցում են մեզ, այսօր որոշեցինք փոքր միջոցառում կազմակերպել և նրանց նվիրել մեր երկիրը և ՀԱՕԿ-ը խորհրդանշող հուշանվերներ»,- նշեց Գրիգորյանը:

Այլ նորություններ