Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Թուրքիայում

17:20 - 15 Ապր, 2016

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի  վարկանիշային մրցաշարում 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթեց Իտալիան ներկայացնող Մանուել Կապային և դուրս եկավ եզրափակիչ` միաժամանակ ապահովելով բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջին օլիմպիական ուղեգիրը: 

Ապրիլի 15-ին ռինգ են դուրս գալու նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ