ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԸ

11:37 - 10 Հուն, 2021

Առայժմ  8, 5  հազար մարզիկ - մարզուհիներ  են նվաճել  Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Այս մասին  հայտնում է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Կլաուեն:

Օլիմպիական 17  մարզաձևերում որակավորումն արդեն ավարտվել է:  Նշած թիվը կավելանա ևս 24 % -ով: Ընտրական մրցումներում դեռևս կխաղարկվի  վարկանիշների  ընդհանուր թվի 4% -ը, բացի այդ,  ուղեգրերի ևս 20% -ը կբաշխվի ըստ վարկանիշային միավորների: 

Ընդհանուր առմամբ, օլիմպիական խաղերին սպասվում է շուրջ 10 հազար մարզիկի մասնակցություն:

Ամառային 32 –րդ  օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է  43 օր:

Այլ նորություններ