Մինսկ-2019․ Արթուր Դավթյանը չեմպիոն դարձավ հենացատկում

16:47 - 30 Հուն, 2019

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց երկրորդ Եվրոպական խաղերի հենացատկ վարժությունում։

Մինսկում (Բելառուս) ընթացող Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը կայացան սպորտային մարմնամարզության առաձին վարժությունների եզրափակիչները։

Արթուր Դավթյանը մասնակցեց հենացատկի և ազատ վարժության եզրափակիչներին։ Հենացատկում Արթուրը գրանցեց 15.016 արդյունքը և դարձավ չեմպիոն։

Արծաթե մեդալը նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Լանկինը (14.733), իսկ բրոնզե մեդալը՝ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը (14.649)։

Ազատ վարժությունում Արթուր Դավթյանը 13.466 արդյունքով զբաղեցրել է վերջին՝ 6-րդ տեղը։

Հունիսի 29-ին Դավթյանը մասնակցել է բազմամարտի եզրափակչին և 83․632 արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ այսօր օղակներ վարժությունում արծաթե մեդալակիր է դարձել Վահագն Դավթյանը, ով գրանցել է 14.766 արդյունքը։

Այլ նորություններ