ԹԱԵՔՎՈՆԴՈՅԻ ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ՓԱՌԱՏՈՆ

11:27 - 22 Օգո, 2023

Օգոստոսի վերջին տասնօրյակի մարզական օրացույցը ծանրաբեռնված է թաեքվոնդոյի  մրցաշարերով: Մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Վարդան Ղահրամանյանին  փաստն ուրախացնում է:  Նա ասաց, որ մեր երկրի տասնյակ ներկայացուցիչներ տարիքային տարբեր խմբերով, օգոստոսի 24 –ից,  հանդես կգան Տալլինում  անցկացվող Եվրոպայի երիտասարդական, մեծահասակների և էստոնիայի բաց առաջնության ստուգատեսներում: Ի դեպ, մեծահասակների մրցումներին կմասնակցեն միայն օլիմպիական քաշային կարգերի ներկայացուցիչները:

Խաղարկվող մրցանակներից բացի, մասնակիցներին կշնորհվեն անհատական վարկանիշային միավորներ: Կարևոր է և այն, որ միմյանց  << կքննեն >>  տարբեր  ազգային դպրոցների պատվիրակներ, որոնք նաև կհարստացնեն իրենց մրցափորձը:

 

 

Այլ նորություններ