ԽԱՂԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է

11:47 - 15 Մար, 2024

<< Փարիզ – 2024 >> կազմկոմիտեն դեռևս կարևոր  շատ աշխատանքներ պետք է կատարի:  Ընթացքի մեջ են մասնավորապես  թեստավորման մրցաշարերը, որոնց թիվը անցնում է 15 –ից: Այդկերպ կստուգվեն  ենթակառուցվածքների վիճակը  և նախապատրաստական այլ հարցեր:

Շարունակվում է 45,000 կամավորականների վերապատրաստման գործընթացը և պետք է  ավարտին հասցնել գործառնական որոշ աշխատանքներ՝ խաղերի անխափան գործն ապահովելու համար:

Օլիմպիական ուղեգրերի  գրեթե 55 տոկոսը հատկացված է. ավելի քան  5779 մարզիկ - մարզուհիներ արդեն իրավունք ունեն մասնակցելու ստուգատեսին:  Սա վկայում է, որ   խաղերի մեկնարկը մոտենում է:  Ի դեպ, << Փարիզ - 2024 >>  կազմկոմիտեն հայտարարել է ամառային 33 –րդ  օլիմպիական խաղերի բացման արարողության  ժամը։ Այն տեղի կունենա հուլիսի 26 –ին,  Փարիզի ժամանակով՝  19:30-ին։ 

Այլ նորություններ