ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՈՎ

10:47 - 03 Դեկ, 2025

Հունաստանի ԱՕԿ –ը ափսոսանքով  հայտնում է, որ դեկտեմբերի 4-ին Աթենքի << Պանատինաիկոս >>   ստադիոնում նշանակված  2026թ. Իտալիայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպիչներին   կրակի հանձնման արարողությունը կանցկացվի կարճ ծրագրով:  Բանն այն է, որ Հունաստանում ուժեղ անձրևներ  և ամպրոպներ են կանխատեսվում: Այդ լուրը տարածել է ազգային օդերևութաբանական ծառայությունը

Միջոցառումը փոփոխություն է կրել   մասնակիցների անվտանգությունը ապահովելու   նպատակով:

Գեղարվեստական ծրագիր նույնպես  տեղի չի ունենա:  

Հանձնաժողովի տվյալներով օլիմպիական ջահի փոխանցավազքը կշարունակվի Աթենքի կենտրոնում, որտեղ հասարակական տրանսպորտի սահմանափակումներ կլինեն:

Այնուամենայնիվ, ամեն բան արվում է  սուրբ արարողության հեղինակությունը պահպանելու համար:

Նշենք, որ 25 -  րդ ձմեռայինի կրակը վառվել է նոյեմբերի 26-ին, խաղերի ծննդավայր  Հին Օլիմպիայում:

Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով  արարողությունը տեղափոխվել էր Օլիմպիայի հնագիտական թանգարան։

Համաշխարհային մարզահանդեսի մեկնարկին մնում է 65 օր:

 

 

Այլ նորություններ