ԱՌԱՋԻՆ ԵՌՅԱԿՈՒՄ ԵՆ . . .

11:07 - 17 Մայ, 2024

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 34 –րդ փուլի հանդիպումները: Գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Վան» - «Վեստ Արմենիա»` 1:0 (1:0), ԲԿՄԱ - «Փյունիկ»` 0:3 (0:2),  «Շիրակ» - «Արարատ»` 0:1 (0:0), «Ուրարտու» - «Ալաշկերտ»` 6:1 (1:1),  «Նոա» - «Արարատ-Արմենիա»` 2:1 (2:0):

Առաջնության ավարտից երկու տուր առաջ մրցաշարային աղյուսակը 77 միավորով  գլխավորում է «Նոան»: Առաջատար եռյակում են  նաև «Փյունիկը»` 76 և «Արարատ-Արմենիան»` 71 միավոր:

Նախավերջին ՝ 35 –րդ փուլի հանդիպումները նշանակված են  մայիսի 19 -21 –ը:

Այլ նորություններ