
Մադրիդում իրենց ելույթներ են շարունակում Եվրոպայի ծանրամարտի պատանեկան առաջնության մասնակիցները:
Հայաստանի հավաքականի անդամներից Մերի Աղալարյանը / 77 կգ / գրավել է 11 –րդ, Նարե Առաքելյանը / + 77 կգ /՝ վեցերորդ , Կարապետ Կարապետյանը / 79 կգ / ՝ չորրորդ, Ալեն Զուրաբյանը / 88 կգ /՝ հինգերորդ և նույն քաշային կարգում Հայկ Հարությունյանը ՝ վեցերորդ տեղը:
Այսօր ՝ հուլիսի 31 ին , ծանրահարթակ կելնեն 94 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը և +94 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը: