ՄԵՐ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՔԱՌՅԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ

11:07 - 21 Հուլ, 2023

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման  երկրորդ փուլին կմասնակցեն մեր ֆուտբոլի  բոլոր չորս թիմերը: Ասել կուզենք, որ որակավորման առաջին փուլի պատասխան խաղերում ցանկալի հաղթանակներ տարան մեր թիմերը:

«Փյունիկը» Էստոնիայում  չոր՝ 3 : 0 հաշվով հաղթեց տեղի «Նարվա Տրանսին»:

Ալբանիայում «Արարատ-Արմենիան» հետխաղային 11 մետրանոց հարվածաշարով առավելության հասավ / 4 : 2 /  «Էգնատիայի» նկատմամբ:

Ագրեսիվ հյուրի անուն վաստակեց  «Ալաշկերտը»:  Երևանցի ֆուտբոլիստները 6։1 հաշվով  Չեռնոգորիայում  ջախջախեցին «Արսենալ Տիվատին»։

Նշած եռյակին երկրորդ փուլում կմիանա նաև ՀՀ չեմպիոն «Ուրարտուն» և  կմրցի Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլի» հետ։

«Փյունիկը» կխաղա Շվեդիան ներկայացնող «Կալմարի»,  «Արարատ-Արմենիան»՝ Հունաստանի «Արիսի» իսկ «Ալաշկերտը» ՝ Հունգարիայի  «Դեբրեցենի»   հետ։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 27-ին, իսկ պատասխան խաղերը՝ օգոստոսի 3-ին։

 

 

Այլ նորություններ