ԵՎՐՈՊԱԿԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

11:37 - 03 Ապր, 2023

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում ապրիլի 21 – 23 –ը անցկացվող Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությանը նախապատրաստվում է մեր երկրի հավաքականը: Նրա անդամներից Կարեն Ասլանյանը / 67 կգ /  և Դավիթ Օվասապյանը / 130 կգ / մասնակցեցին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած միջազգային մրցաշարին, հաղթեցին բոլոր մրցակիցներին և գրավեցին առաջին տեղը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ ըմբիշների մարզավիճակը աստիճանաբար կարգավորվում է ուսումնամարզական հավաքներում: Վերջինը կսկսվի Երևանում ՝ ապրիլի վեցին: Նախատեսվում է թիմը լրիվ կազմով / 10 քաշային կարգ / ներկայացնել եվրոպական ստուգատես:

Այլ նորություններ