ԵՐԵՔ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ . . .

17:18 - 06 Մայ, 2021

Ռուսաստանի Կազանում   ձյուդոյի <<  Մեծ սաղավարտի  >> հերթական փուլում երեք անընդմեջ հաղթանակ տոնեց մեր առաջատար ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ /: Նա հաջորդաբար հաղթեց Շրի Լանկայի,Սաուդյան  Արաբիայի, Ղազախստանի պատվիրակներին և մտավ քառորդ եզրափակիչ:

Ավաղ, ությակի պայքարում անհաջողության մատնվեց Ֆերդինանդը: Նա տանուլ տվեց ռուսաստանցի մրցակցին, իսկ սփոփիչ գոտեմարտում զիջեց բելառուսցուն  ու գրավեց յոթերորդ տեղը: Այս արդյունքը միավորների որոշակիորեն  կբարելավի  մեր մարզիկի  վարկանիշային դիրքը:

Ձյուդոիստները ևս մեկ հնարավորություն ունեն  վաստակել օլիմպիական միավորներ: Դա   հունիսի 6-13-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությունն է:  

Այլ նորություններ