
Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք 34 –րդ ամառային օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքի երկրորդ փուլը կմեկնարկի օգոստոսի 10-ին։
Մարզահանդեսի կազմկոմիտեն հայտարարել է, որ վաճառքը կներառի օլիմպիական բոլոր մարզաձևերը:
Անհատական տոմսերի գները սկսվում են 28 դոլարից։ Նշած գնով նախատեսված մեկ միլիոն տոմսերից մոտ 500,000-ը արդեն իրացվել է նախնական վաճառքի ժամանակ: Այն հասանելի է եղել միայն Հարավային Կալիֆոռնիայի և Օկլահոմա Սիթիի բնակիչներին, որոնք ականատես կլինեն սոֆթբոլի և կանոէ սլալոմի մրցումներին։
LA28-ը 85 երկրներում արդեն վաճառել է 4 միլիոն տոմս, ինչը ռեկորդ է։ Այնուամենայնիվ, շատ երկրպագուներ դժգոհություն են հայտնել բարձր գներից, յուրաքանչյուր տոմսի համար կիրառվող 24 տոկոս սպասարկման վճարից և որոշ բարձր պահանջարկ ունեցող միջոցառումների տոմսերի սահմանափակ հասանելիությունից։
<< Լոս Անջելես 2028 >> կազմկոմիտեի գործադիր տնօրեն Ռեյնոլդ Հուվերն ասել է, որ արդեն սահմանել են վաճառքի օլիմպիական ռեկորդներ:
Կազմկոմիտեն ակնկալում է տոմսերի գործարքից ստանալ 2.5 միլիարդ դոլարի եկամուտ: Բացի այդ, նախատեսվում է ստանալ ևս 2.5 միլիարդ դոլարի հովանավորչական եկամուտ, քանզի ստորագրվել են երկու միլիարդ դոլարի ներքին գործընկերային պայմանագրեր: