ՀԻՆԳ ՄԵԴԱԼԱԿԻՐ

11:07 - 10 Մայ, 2022

Բարձր տրամադրությամբ Հունաստանի Հերակլիոն քաղաքին հրաժեշտ տվեց Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը:

Վաստակավոր մարզիչ Մելիք Ղուկասյանի գլխավորությամբ ծանրահարթակ ելան մեր երկրի ինը պատվիրակներ / մեկը ՝ աղջիկ /:

Ութ տղաներից հինգը երկամարտի գումարով դարձան  մրցանակակիր: Հաղթողի ոսկե մեդալի արժանացան  Գառնիկ Չալոյանը (55կգ) և Գարիկ Կարապետյանը (96 կգ): Պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնեցին արծաթե մեդալակիրներ Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ): Նրանց թիմակից  Գոռ Սահակյանը (67կգ) բավարարվեց  << բրոնզով >>:

 

 

Այլ նորություններ