Հայաստանի և Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիաները քննարկել են համագործակցության նոր ծրագրեր

15:00 - 28 Նոյ, 2019

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ,ԵՎԿ փոխնախագահ Ստանիսլավ Շևչենկոյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու ֆեդերացիաների համագործակցության նոր ծրագրեր, համատեղ հավաքների և մարզչական սեմինարների կազմակերպման հետ կապված հարցեր:

Կարեն Ասմարյանը բարձր է գնահատել ՌՎՖ-ի դերը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի աշխատանքներին աջակցելու և գույքի տրամադրման հարցում: Ստանիսլավ Շևչենկոն նշել է, որ Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիան միշտ պատրաստ է աջակցել և օգնել ՀՎՖ-ին:

Այլ նորություններ