Հայ բռնցքամարտիկներն ընկերական մենամարտեր են անցկացրել Լեհաստանի հավաքականի հետ

16:49 - 28 Մայ, 2017

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ավարտեց ուսումնամարզական հավաքը Լեհաստանի Կելցե քաղաքում։

Հայ բռնցքամարտիկները մարզվել են այդ երկրի հավաքականի հետ համատեղ, նաեւ անցկացրել ընկերական մենամարտեր։

Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ են տարել Վլադիմիր Մարգարյանը (69 կգ քաշային կարգ), Արման Դարչինյանն (75 կգ) ու  Նարեկ Մանասյանը (91 կգ)։

Վահե Բադալյանը (52 կգ), Էրիկ Պետրոսյանը (56 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ),  Հովհաննես Բաչկովը (64 կգ),  Յուրա Դարաբյանը (75 կգ) եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտվել են:  Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Հայ բռնցքամարտիկները Լեհաստան էին մեկնել հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ:

Այլ նորություններ