Անցած 25 տարվա ընթացքում ՀԱՕԿ-ը դարձել է ԵՕԿ-ի արժանավոր անդամը. Պատրիկ Հիկե

18:22 - 29 Սեպ, 2015

Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի կարծիքով ՀԱՕԿ-ն իր անցած 25 տարվա ընթացքում ցուցադրել է իր կազմակերպչական ունակությունները և ոգեշնչող նախաձեռնություններ է կատարել սպորտի զարգացման հարցում:

 «Ես ուրախ եմ այս երեկո ձեզ հետ միասին այստեղ տոնելու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 25-ամյակը: Ես կարծում եմ, որ կազմակերպության առաջընթացի համար, ժամանակակից և պրոֆեսիանլ աշխատատեղ ստեղծելը լավագույն միջոցն է Հայաստանում օլիմպիական շարժման 25-ամյակը տոնելու համար: Բայց կենտրոնի հաջող լինելը կապված է ոչ միայն նախագծված շենքից, այլ դրանում աշխատող մարդկանց որակից և նվիրվածությունից: Նախագահ Ծառուկյան, դուք չպետք է անհանգստանաք՝ ձեր աշխատակազմը պրոֆեսիոնալ է և ունի բավականաչափ աշխատանքային էթիկա, որ մրցակցի օլիմպիական շարժման ցանկացած կազմակերպության հետ: Սպորտը երկար ժամանակ եղել է անկախության միջոց անհատների համար հասարկությունում, երկրների համար՝ համաշխարհային հանրության մեջ: Հայաստանում սպորտը անկախ լինելու միջոց է, ինչպես ազատ լինելու ճանապարհ: Դրա լավագույն օրինակը՝ հենց ինքը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն է: 25 տարի առաջ դուք անկախացած և 25 տարի առաջ ստեղծվեց ՀԱՕԿ-ը, որը ՄՕԿ-ի կողմից ճանաչվեց 3 տարի անց: Սպորտը դիտարկվում է անմիջական միջոց ճանաչելու ժամանակակից Հայաստանը, միջոց, ինչպես մարզիկների, այնպես էլ պետության համար ազատ լինելու: Սպորտային ավանդույթները շարունակվում են մինչ այսօր, որոնք ապացուցում են Օլիմպիական խաղերում ձեր արդյունքերը: 2008-ին Պեկինում և 2012-ին Լոնդում դուք ցուցադրեցիդ ձեր սերը սպորտի նկատմամբ, որն այնքան մեծ է, որքան աշխարհի ցանկացած այլ վայրում: Եվրոպական խաղերի անցկացման հետ կապված հայ մարզիկները ունեն նոր հարթակ, իրենց սերը դեպի սպորտն արտահայտելու համար և նոր հանդիսատես՝ ակնատես դարձնելու և ոգեշնչելու համար: Նախագահ Գագրիկ Ծառուկյանի հետ աշխատելը և բանակցելը շատ հաճելի է և հեշտ: Նա միշտ ճշմարտության կողմնակիցն է: Իսկ որոշում կայացնելիս երբեք վեր չի դասել սեփական շահերը: Այսպիսի գործիչները միշտ հարգանք են վայելում միջազգային ասպարեզում և օլիմպիական ընտանիքում: Անցած 25 տարվա ընթացքում ՀԱՕԿ-ը դարձել է ԵՕԿ-ի արժանավոր անդամը: Ձեր անցած ճանապարհի ընթացքում դուք ցուցադրել եք ձեր կազմակերպության կազմակերպչական ունակությունները և ոգեշնչող նախաձեռնությունները սպորտի զարգացման հարցում: Աջակցել ձեզ շարունակել այս ճանապարհը՝ հանդիսանում է ԵՕԿ-ի առաքելությունը: Անհամբերությամբ սպասում եմ, թե ինչ է ապագան նախապատրաստել ձեզ համար, գալիք 25 տարիների համար»,-ասաց ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեն:

Այլ նորություններ