Grenke Сhess Сlassic․ Լեւոն Արոնյանը եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը չպարզեցին հաղթողին

00:30 - 25 Ապր, 2019

Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարի 5-րդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով միավորը կիսել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։ Պարտիան ավարտվել է 25-րդ քայլում։

Խաղաղ արդյունք է գրանցվել նաեւ Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) եւ Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) պարտիաներում, իսկ գերմանական դիմակայությունում Վինսենտ Կեյմերը հաղթել է Գեորգ Մեյերին։

Նախորդ 4 տուրերում Լեւոն Արոնյանը խաղաղ դաշն էր կնքել Արկադի Նայդիչի, Գեորգ Մեյերի եւ Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ, ինչպես նաեւ հաղթել էր Պյոտր Սվիդլերին: Արոնյանը հավաքել է 3 միավոր եւ կես միավոր է հետ առաջատարներ Մագնուս Կարլսենից ու Վիշվանաթան Անանդից։

Ապրիլի 25-ին մրցաշարում հանգստյան օր է։ Ապրիլի 26-ին անցկացվելիք 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով կմրցի 14-ամյա Վինսենտ Կեյմերի հետ։

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին:

Այլ նորություններ