ՈՐՈՇԻՉԸ ՝ ՎԱՂԸ

11:17 - 13 Մար, 2026

Երևանի «Օլիմպավան» մարզահամալիրում  երեկ կայացավ ՀՀ տղամարդկանց բասկետբոլի / Պրոբասկետ Ա-լիգա / առաջնության  եզրափակիչ շարքի առաջին խաղը:  Հանդիպեցին «Ուրարտու» և «Հատիս» թիմերը։

Մրցամարտն ավարտվեց «Ուրարտուի» հաղթանակով՝ 86:71։

Խաղի ամենաարժեքավոր խաղացող (MVP) ճանաչվեց «Ուրարտուի» բասկետբոլիստ Ջորդան Թիլմոնը, որը գրանցեց 27 միավոր, 9 ռեբաունդ և 5 արդյունավետ փոխանցում։

Եզրափակիչի երկրորդ հանդիպումը նշած թիմերի միջև կկայանա վաղը ՝ մարտի 14-ին, ժամը 18:30-ին, սպորտի կառավարման կենտրոնում, որտեղ  հայտնի կդառնա երկրի չեմպիոնը:

 

Այլ նորություններ