Սլովենիայի Մարիբոր քաղաքում մեկնարկեց հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում է 13 մարզիկ:
Հայ հրաձիգները կմեկնարկեն մարտի 8-ից: Պայքարը կսկսեն երիտասարդ տղաները` Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը, Նարեկ Ադամյանը, Հովհաննես Խաչատրյանը:
Եվրոպայի առաջնությունը կշարունակվի մինչեւ մարտի 12-ը: