ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

11:57 - 08 Նոյ, 2022

Հռոմի Արա Պացիս Ավգուստաե / Ara Pacis Augustae /   հուշահամալիրի զոհասեղանի կրակից բոցավառվել է  2023թ. հունվարին  Ֆրիուլի, Վենեսիա, Ջուլիա քաղաքներում  մեկնարկելիք  Եվրոպայի պատանեկան օլիմպիական  16 –րդ ձմեռային  փառատոնի ( EYOF )  ջահը:

Միջոցառմանը ներկա են եղել  Եվրոպական օլիմպիական կոմիտեի (EOC), Իտալիայի կառավարության,  ԱՕԿ –ի և   << EYOF – 2023 >> կազմկոմիտեի  ներկայացուցիչները:

Դիմելով ներկաներին,  ԵՕԿ նախագահ Սպիրոս Կապրալոսը ասել է, որ իր համար  մեծ պատիվ է ներկա լինել խորհրդանշական արարողությանը: Այդ իրադարձությունը միշտ առանձնահատուկ է, բայց միջոցառման  պատմական վայրը կարևորվում է նրանով , որ  հաջորդ տարի  փառատոնը  տեղի կունենա Իտալիայում ՝  Աոստա հովտում, ձմեռային առաջին  EYOF-ից 30 տարի անց: 

Արարողությունից հետո կրակը սկսեց իր ճանապարհորդությունը  Իտալիայի շրջաններով, քաղաքներով ու հունվարի 21 –ին կհասնի երկրի Միասնության  հրապարակ, որտեղ տեղի կունենա ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությունը:

16-րդ  ձմեռային օլիմպիական փառատոնին  կմասնակցի 14 – 17 տարեկան  2300 մարզիկ – մարզուհի: Նրանք մեդալների համար կպայքարեն 14 մարզաձևերում:

Ստուգատեսը կավարտվի հունվարի 28 –ին:

Այլ նորություններ