Մ 18 տարեկանների բռնցքամարտի կանանց հավաքականն անհաջող է հանդես եկել Եվրոպայի առաջնությունում

17:54 - 07 Հուլ, 2017

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթանում է բռնցքամարտի Մ 18 տարեկան կանանց Եվրոպայի առաջնությունը:

Աշխարհամասի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են Անժելիկա Ստեփանյանը (51 կգ քաշային կարգ), Անահիտ Արոյանը (54 կգ) եւ Լիանա Մանուկյանը (+81 կգ): Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրին, որ երեք բռնցքամարտիկներն էլ պարտվել են մեկնարկային մենամարտերում:

Եվրոպայի առաջնությունը կավարտի հուլիսի 9-ին:

Այլ նորություններ