ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ, ԼԱՎ ԱՊԱԳԱ

11:27 - 07 Սեպ, 2022

« Բարձրանալ միասին և փայլել  ընդմիշտ »: Սա « Կանվոնդո -  2024 »  ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի կարգախոսն է:  Հարավային Կորեայում տեղի ունենալիք այդ մարզահանդեսի մեկնարկին մնացել է 500 օր և արդեն  սկսվել է  հետհաշվարկը:

Կարգախոսը յուրատեսակ ուղերձ է, որը   ապագայի հույս է ներշնչում ու  բարձրացնում   երիտասարդության ոգին։ Այն համահունչ է կազմկոմիտեի տեսլականին: Միջոցառման գլխավոր քարտուղար Կիմ Չուլմինը ասել է, որ   երիտասարդները օլիմպիական արժեքների  միջոցով  տոնում են խաղաղությունը և միասնությունը ՝     լավ ապագա ստեղծելու համար:

Ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024թ. հունվարի 19-ից մինչև փետրվարի 1-ը:  

Ակնկալվում է 81 ազգային օլիմպիական կոմիտեների  շուրջ 1900 մարզիկ – մարզուհիների մասնակցությունը:

Այլ նորություններ