
Փարիզի օլիմպիական ամառային խաղերի / 2024թ. / առաջին տարեդարձը հնարավորություն է տվել խորհելու այն ուշագրավ ժառանգության մասին, որը շարունակում է ապրել նաև օլիմպիական թանգարանում:
Գրեթե 300 նոր նմուշներ են ավելացել հավաքածուին, որն ընդգրկում է շուրջ 90,000 առարկա։ Այդ ամենը մարզիկների առատաձեռնության շնորհիվ է: Նրանց տրամադրած իրերը օգնում են կիսվել ոգեշնչող պատմություններով և պատվել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են օլիմպիական ճանապարհորդությանը։

Խորհրդանշական լրացումներից են պաշտոնական մեդալները, որոնք ներառում են Էյֆելյան աշտարակի իրական բեկորներ։

Թանգարանը նաև պահպանում է մեդալների հետևում կանգնած անձնական պատմությունները: Առարկաներից բացի, ցուցադրված են լուսանկարիչների ավելի քան 36,600 գործեր, 230 ժամ բացառիկ տեսանյութեր և 6,638 ժամ հեռարձակման լուսաբանում, որոնք աննախադեպ ռեկորդ են խաղերի համար:

Ներկայացված է նաև <<Փարիզ -2024>> - ի մշակութային ժառանգությունը։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում բացման և փակման արարողությունների զգեստները: Դրանք ցույց են տալիս, թե ինչպես է Փարիզը համատեղել սպորտը արվեստի պատմության հետ:
Թանգարանի աշխատակազմն արդեն պատրաստվում է ընդլայնել օլիմպիական հավաքածուները՝ <<Միլան -2026>> ձմեռային խաղերի ձեռքբերումներով։