Ծանրորդները մեկնեցին Ուկրաինա

16:14 - 08 Մայ, 2017

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց, կանանց եւ երիտասարդական հավաքականներն այսօր մեկնեցին Ուկրաինա՝ ուսումնամարզական հավաք անցկացնելու։

Ծանրորդները պատրաստվում են մեծահասակների եւ երիտասարդների աշխարհի առաջնություններին։

Հավաքականների գլխավոր մարզիչներ Փաշիկ Ալավերդյանը եւ Արտաշես Ներսիսյանը թիմերի կազմերում ընդգրկել են՝ Սիմոն Մարտիրոսյանին, Անդրանիկ Կարապետյանին, Գոռ Մինասյանին, Ռուբեն Ալեքսանյանին, Սամվել Գասպարյանին, Արմեն Գրիգորյանին, Կարեն Մարգարյանին, Կարեն Ավագյանին, Հրայր Հովհաննիսյանին, Հակոբ Մկրտչյանին, Ժորժ Եղիկյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Սոնա Պողոսյանին, Արփինե Դալալյանին, Տաթեւ Հակոբյանին եւ Աննա Գովելյանին։

Ծանրորդներն Ուկրաինայում կմարզվեն մինչեւ մայիսի 26-ը։

Այլ նորություններ