Ավարտվեց առաջնության շրջանաձև մրցաշարը

12:17 - 25 Փետ, 2019

Ավարտվեց տղամարդկանց բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության շրջանաձև մրցաշարը: Աղյուսակում թիմերը դասավորվել են հետևյալ հաջորդականությամբ. Արագած ` 34 միավոր, Ուրարտու – Վիվառո ` 32, Արցախ ` 31, Արթիկ –Ման Հոլդինգ ` 30, ՖԻՄԱ `25, Էրեբունի Սեդարս` 23:

Առջևում քառորդ եզրափակիչ հանդիպումներն են: Միմյանց հետ կհանդիպեն Արցախ- էրեբունի Սեդարս և Արթիկ –Ման հոլդինգ – ՖԻՄԱ զույգերը: Հաղթողներին այնուհետև կմիանան մրցաշարային աղյուսակի առաջատարներ Արագած և Ուրարտու – Վիվառո թիմերը: Ապա նոր քառյակը  կիսաեզրափակիչ հանդիպումներով կորոշի չեմպիոնության համար պայքարող` գլխավոր եզրափակիչի  երկու լավագույն թիմերին:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ