ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

10:47 - 01 Հուլ, 2022

Մալթայում ընթանում է Եվրոպայի փոքր երկրների տղամարդկանց բասկետբոլի առաջնությունը: Խմբային մրցաշարում ՀՀ հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Մրցակիցը Սան Մարինոյի թիմն էր, որի նկատմամբ  մերոնք դրսևորեցին  տարածքային և խաղային առավելություն: Գրանցվեց 78:66 հաշիվը և Հայաստանի հավաքականը մտավ կիսաեզրափակիչ: Այդ փուլում մեր տղաների մրցակիցը հայտնի կդառնա այսօր կայանալիք խմբային վերջին հանդիպումներից հետո :

Ի դեպ, նախորդ խաղի օրինակով,  հանդիպման արդյունավետ խաղացող  ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը ՝ 25 միավոր:

Կիսաեզրափակիչները տեղի կունենան վաղը:

Այլ նորություններ