
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտնում է, որ ազգային հավաքականն այսուհետ հանդես կգա մրցումային նոր մարզահագուստով, որն ունի նոր ու ինքնատիպ ձևավորում։
Մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի և հայկական արտադրության «Մելանտե» ընկերության համագործակցությունը շարունակվում է։ Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի, մեր մարզիկների մրցումային մարզահագուստը կլինի հայկական արտադրության։
Նոր դիզայնով հագուստն ունի հիմնականում կապույտ գույն, «Armenia» գրառումը և ՀՀ զինանշանը։ Թիկունքի հատվածում կլինի ֆեդերացիայի տարբերանշանը։
Ի դեպ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը օրերս այցելել է Ծաղկաձոր, որտեղ հանդիպել է ուսումնամարզական հավաք անցկացնող տղամարդկանց հավաքականի և մարզչական շտաբի հետ: