ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ

15:57 - 08 Դեկ, 2023

Մայրաքաղաքի Օլիմպավանում անցկացվող միջազգային մրցաշարը մոտեցել է վերջնափուլին: Այսօր հանգստյան օր է հայտարարված, իսկ վաղը կանցկացվեն կիսաեզրափակիչ հանդիպումները:

 << Պրոբասկետ >>  անվանումով միջազգայինի մասնակից չորս թիմերի մրցավեճում  երեկ տեղի ունեցած հանդիպումներից հետո որոշվեցին  կիսաեզրափակիչի զույգերը:

ԱՄՆ –ի արևելյան գոտու հավաքականին 86 : 82 հաշվով հաղթած Վրաստանի թիմը կմրցի Հայաստանի հավաքականի հետ, որը 79 : 109 հաշվով պարտվեց ԱՄՆ / արևմտյան գոտի / թիմին: Մյուս զույգը  կազմվել է անդրօվկիանոսյան երկյակով:

Դեկտեմբերի 10 –ին, կիրակի օրը, կիսաեզրափակիչի հաղթողները, միմյանց միջև պայքարում  կորոշեն չեմպիոնին ու երկրորդ մրցանակակրին,  իսկ պարտվածները իրար հետ կխաղան երրորդը ճանաչվելու համար:  

 

Այլ նորություններ