Պատանի բադմինտոնիստները մեկնեցին Իսրայել

16:58 - 22 Մար, 2017

Այսօր պատանի բադմինտոնիստները մեկնեցին Իսրայել` մասնակցելու միջազգային մրցաշարի:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը հայտնեց, որ մրցաշարին կմասնակցի 3 հայ մարզիկ.

«Թել Ավիվում հանդես են գալու պատանիների երկու տարիքային խմբեր` Մ13 եւ Մ15 տարեկաններ: Մ13 տարեկանների մրցաշարում Հայաստանը կներկայացնի Էլեն Տիրատուրյանը, իսկ Մ15-ում` Գայանե Մամաջանյանը եւ Սվետլանա Բոյաջյանը:

Կարծում եմ` մեր պատանիները լավ հանդես կգան եւ մրցանակային տեղեր կզբաղեցնեն: Կմրցեն ինչպես մենախաղում, այնպես էլ` զուգախաղում:

Մամաջանյանը եւ Բոյաջյանը միասին հանդես կգան զուգախաղումՍվետլանան նաեւ խառը զուգախաղում` Իսրայելի ներկայացուցչի հետ:

Տիրատուրյանը բացի մենախաղից կմրցի զուգախաղում Իսրայելի ներկայացուցչի հետ:

Թիմը մեկնել է պատանիների գլխավոր մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի ղեկավարությամբ»,-ասաց Հրաչյա Պողոսյանը:

Մրցաշարը կկայանա մարտի 23-25-ը:

Հայ բադմինտոնիստները կմեկնարկեն վաղը` մենախաղով:


Լուսանկարը` Եվրոպայի բադմինտոնի կոնֆեդերացիայի

Լուսանկարում` Գայանե Մամաջանյանը

 


Այլ նորություններ