
Ռուսաստանի Չիտա քաղաքում շարունակվում է <<DAURIA CUP>> անվանումը կրող բռնցքամարտի միջազգային երիտասարդական մրցաշարը: Աստիճանաբար նոսրանում է մասնակիցների քանակը: Լավ է, որ Հայաստանի պատվիրակները առայժմ վստահ են հանդես գալիս: Նրանցից չորսը՝ Էրիկ Սեմերջյանը / 48 կգ / , Անդրանիկ Մարտիրոսյանը / 63 կգ /, Սարգիս Անդրեասյանը / 92 կգ / և գերծանր քաշային Տիգրան Խաչատրյանը հաղթահարել են նախնական փուլերի արգելքները, մտել են կիասաեզրափակիչ և իրենց համար ապահովել են առնվազն բրոնզե պարգև:
Հնարավոր է, որ հայաստանցի մրցանակակիրների քանակը ավելանա: Նման պատվի արժանանալու համար այսօր ռինգ կելնեն մեր ևս վեց բռնցքամարտիկներ: