ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է ՉՈՐՍ ՕՐ

17:07 - 31 Հուն, 2022

Պեկինի ձմեռային օլիմպիական  խաղերի  մարզավանում  մարզիկների  քանակը օրավուր ավելանում է: Այսօր մրցավայր մեկնեցին Հայաստանի դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը,  Կատյա Գալստյանը և  Անգելինա Մուրադյանը: Նրանց այնհուետև կմիանան մեր մյուս ներկայացուցիչները:  Ի դեպ,  գեղասահքի պարային զույգերի մեր ներկայացուցիչներ Թինա Կարապետյանը  և Սիմոն Սենեկալը մրցավայր կմեկնեն  Կանադայից:

Պեկինի մարզահանդեսի մեկնարկին մնացել է չորս օր:

 

Այլ նորություններ