ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ` ՆՈՐ ԿԱՐԳՈՎ

13:00 - 13 Հուն, 2020

Շվեյցարիայի Լոզան քաղաքում հունվարի 9 –ին տեղի ունեցավ ձմեռային օլիմպիական պատանեկան երրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Հաջորդ օրը Լոզանում կայացավ միջազգային օլիմպիական կոմիտեի 135-րդ նստաշրջանը: Որոշվեց համանուն չորրորդ պատանեկանն  անցկացնել  2024թ. Հարավային Կորեայի Փհենչհան և Կաննին  քաղաքներում: Ընտրությունը կատարվեց նոր կարգով: Մրցավայրը որոշվեց ոչ թե հայտերի քննարկման, այլ՝ շահագրգիռ կողմերի և համապատասխան հանձաժողովի միջև կայացած երկխոսության արդյունքում:Որոշման հիմքում իր դերն ունեցավ այն հանգամանքը, որ 2018 –ին Հարավային Կորեայի նշած քաղաքներն  ընդունել են  ձմեռային օլիմպիական խաղերը և արդեն լավ փորձություն ունեն մարզակառույցները:

Հիշեցնենք,որ ձմեռային առաջին օլիմպիական պատանեկան  խաղերը տեղի են ունեցել  Ավստրիայի Ինսբրուկում / 2012թ/ , երկրորդը ` Նորվեգիայի Լիլեհամերում / 2016թ.  / :

Այլ նորություններ