
Նախապատրաստվելով Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերին, կազմկոմիտեն հիշեցնում է այդ քաղաքում անցկացված 1932 և 1984թթ. մարզահանդեսների և դրանց թողած ժառանգության մասին:
Կոլիզեում հուշահամալիրը 1932թ. հուլիսի 30-ին, բացման արարողության ժամանակ, հյուրընկալել է ավելի քան 101,000 հանդիսականի: Ստուգատեսը նշանավորվել է նաև նոր մարզավայրերի կառուցմամբ, ավանդույթների ստեղծմամբ որոնք մինչ օրս պահպանվում են. մրցանակակիրները առաջին անգամ կանգնել են բազմաշերտ պատվո հարթակների վրա, իսկ ոսկե մեդալակրի պատվին հնչել է տվյալ երկրի օրհներգը և բարձրացվել է դրոշը:

Ընդհանրապես, մինչ այդ, խաղերը տևել են մի քանի ամիս, իսկ սկսած 1932թ. սահմանվել է նոր՝ 16 - օրյա ժամանակաչափ:
Մասնակիցների համար ստեղծվել է առաջին ավանը՝ 500 շարժական տներով և մի շարք հարմարություններով, այդ թվում՝ կինոթատրոնով և փոստային բաժանմունքով։
Այդ միջոցառման ընթացքում գրանցվել են նաև բարձր արդյունքներ: ԱՄՆ թիմի պատվիրակ Միլդրեդը հանդես է եկել աթլետիկայի մի քանի մրցաձևերում և նվաճել մեդալներ: 20 – ամյա արգենտինացի աթլետ Խուան Կառլոս Սաբալան իր երկրի համար նվաճել է առաջին ոսկե մեդալը մարաթոնյան վազքում և մինչ այժմ պատմության մեջ մնում է որպես ամենաերիտասարդ հաղթող։ Ճապոնացի Կուսուո Կիտամուրան հաղթելով 400 մետր ազատ ոճի լողում, նույնպես ամենաերիտասարդ օլիմպիական չեմպիոնն է մինչ օրս։
<< Լոս – Անջելես – 1984 >> խաղերին մասնակցել են ռեկորդային թվով ՝ 140 ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակություններ։ Ստուգատեսը առանձնացել է տեխնոլոգիաների նվաճմամբ, որտեղ օգտագործվել են համակարգիչներ ՝ էլեկտրոնային հաղորդագրությունների համար:

Գործարկվել է նաև նոր ֆինանսական մոդել: Ներգրավվել են հովանավարներ: Նշանակալի նվաճում էր գենդերային հավասարության սկզբունքը: Կանայք առաջին անգամ մրցել են մարաթոնյան վազքում, 400 մ խոչընդոտավազքում, 3000 մետր տարածությունում և խճուղային հեծանվավազքում: Նաև առաջին անգամ ներկայացվել են բացառապես կանանց մարզաձևերը՝ գեղարվեստական մարմնամարզությունը և արտիստիկ լողը:
Վերհիշելով անցյալը, Լոս Անջելեսը նայում է ապագային և պատրաստվում է գերազանցել պատմական նվաճումները։