
Միլանում 2025թ. անցկացվելիք ձմեռային օլիմպիական 25 –րդ խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է կամավորականների և ջահի փոխանցավազքի մասնակիցների մարզահագուստը:
Ընդհանուր առմամբ թողարկվել է շուրջ 400,000 աքսեսուար և հագուստ, որոնք կտրամադրվեն ավելի քան 25,000 մարդու, այդ թվում՝ կազմկոմիտեի աշխատակիցներին և պաշտոնյաներին:
Օլիմպիական խաղերի գործընկեր ֆրանսիական Անսի ընկերության դիզայներները հավաքածուի ստեղծման վրա աշխատել են մեկուկես տարի: Գործընթացում ընդգրկված են եղել ավելի քան 50 մասնագետներ՝ խորհրդատուներ, ինժեներներ և տեխնիկներ:
Հավաքածուն ներառում է մի քանի տեսակի բաճկոն, տաբատ, սվիտերներ, գլխարկներ, ձեռնոցներ, կոշիկներ, պայուսակներ և աքսեսուարներ: Դրանք միավորված են խաղերը խորհրդանշող կապտա-կանաչավուն գունային սխեմայով:

Հիշեցնենք, որ կամավորականները կատարում են բազմազան դերեր՝ ողջունում են հանդիսատեսին, հանդիպում մարզիկներին, օգնում պաշտոնյաներին, մամուլի ներկայացուցիչներին, աշխատում են օլիմպիական ասպարեզներում:
Հանրությանը ներկայացվել են նաև օլիմպիական ջահի փոխանցավազքի մասնակիցների համար նախատեսված հավաքածուները ՝ տարբեր գունային համադրությամբ, որտեղ գերակշռում է սպիտակը, դեղինը և կարմիրը:
Հիշեցնենք, որ ձմեռային մարզահանդեսի կրակը կվառվի Հունաստանի Օլիմպիայում՝ նոյեմբերի 25-ին և Հռոմ կժամանի դեկտեմբերի 4-ին: Այնտեղից կրակը կսկսի 12 հազար կիլոմետրանոց իր երկամսյա ճանապարհորդությունը: