ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՄՕԿ – Ի ԱՇԽԱՏԱԿԻՑԸ

11:27 - 21 Հուլ, 2021

Օլիմպիական կարգախոսը, որն ունի ավելի քան մեկդարյա պատմություն, փոխվել է, որպեսզի նշվի մարզիկների հաջողություններում շրջապատի մարդկանց  ունեցած ծառայությունները:  Այս մասին լրագրողներին հայտնել է  միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Ադամսը: 

Երեկ ՄՕԿ-ի նստաշրջանը միաձայն հաստատեց օլիմպիական կարգախոսի փոփոխությունը : Այն այժմ այսպիսին է.  ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ `միասին (լատինական Citius, altius, fortius - communis):

Նոր կարգախոսի հիմքում ընկած է այն, որ առանց   թիմի չի կարելի ավելի արագ, բարձր և ուժեղ լինել ինչպես սպորտում, այնպես էլ՝ առօրյա կյանքում:

Օլիմպիական արժեքները ոչ միայն անձնական գերազանցության մասին են, ինչը նույնպես կարևոր է:  Կարևոր է և այն, որ մարզիկները շրջապատված են  թիմով ՝ լինի դա մարզիչ, ընտանիք, թե բժիշկ , - ասել Ադամսը: 

 

 

Այլ նորություններ