ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

11:27 - 13 Մար, 2026

Հայաստանի բասկետբոլի  հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նշանակումներ:

Ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում մինչև 18 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը:

Մեր թիմը  ընդգրկվել է Եվրոպայի C դիվիզիոնի A ենթախմբում և կմրցիԿոսովոյի, Անդորրայի և Ջիբրալթարի թիմերի հետ։

Հանդիպումները նախատեսված են  հուլիսի 21–26-ը՝  Շկոդրայում (Ալբանիա)։

Մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Սևակ Քեթենջյանը: Նրա գլխավորած ընտրանին ընդգրկվել է Եվրոպայի B դիվիզիոնի C ենթախմբում:  Մրցակիցներն են՝  Իսլանդիայի, Պորտուգալիայի, Կոսովոյի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Կիպրոսի թիմերը։

Խաղերը  կկայանան հուլիսի 10–19-ը՝  Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում:

Այլ նորություններ