ՀԱՂԹԵՑ « ԱՐԱՐԱՏԸ »

10:47 - 17 Նոյ, 2021

Տղամարդկանց բասկետբոլի  ՀՀ  բարձրագույն խմբի առաջնությունում / VBET Ա-Լիգա /   կայացավ ևս մեկ՝ «Արցախ» -«Արարատ» հանդիպումը:

Հաղթեցին արարատցիները ՝ 86 : 74:  Մրցման արդյունավետ  խաղացողը Վարդան Բիդրոսյանն էր, որը  վաստակեց  35 միավոր: Նա նաև 19 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  / ՄՀՀ / այսօր, ժամը 21. 15 –ին կսկսվի ԱԻԱ – «Արցախ»  հանդիպումը:

Այլ նորություններ