ԼԱՐՎԱԾ ՊԱՅՔԱՐ

10:41 - 10 Մար, 2021

<< Դվինի >>  դեմ  խաղում  չորրորդ  հաղթանակը տոնեց  / 81 : 72 /  << Վահագնի Սիթին >> :  Այդ մրցամարտը նույնպես արձանագրվեց  որպես չեմպիոնության համար  մղվող հիրավի լարված պայքար: Հաշվի մեջ առջևում  ընթացող  << Վահագնի Սիթիին >>  կրնկակոխ հետապնդում էր  << Դվինը >> , որի մոտ մեծ էր առաջ անցնելու ցանկությունը:  Հնարավոր է նաև գերլարվածությունը ինչ-որ տեղ խանգարեց  այդ  թիմի նպատակի իրականացմանը:

ՀՀ տղամարդկանց VBET Ա-Լիգայի առաջնության վճռական փուլին մասնակցող նշած երկու ակումբների միջև անզիջում պայքարը շարունակվում է: Այժմ 4 : 2 հաշվով առջևում է <<  Վահագնի Սիթին >> , որին ընդամենը մեկ հաղթանակ է անհրաժեշտ Հայաստանի չեմպիոն հռչակվելու համար:

 

Այլ նորություններ