Բասկետբոլի Հայաստանի թիմն արդեն Մոլդովայում է

09:45 - 27 Հուն, 2016

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականն արդեն Մոլդովայում է, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշինև և հանգրվանել է «Կորդու» հյուրանոցում: Հունիսի 27-ին Տիգրան Գյոկչյանի սաները վերջին մարզումը կանցկացնեն Մոլդովայի հետ կայանալիք խաղից առաջ:

Մինչև այս հավաքականը 3 շաբաթյա ուսումնամարզական հավաք էր անցկացնում Երևանում և երկու ընկերական հանդիպումներում հաղթեց Իրանի երիտասարդական և մեծահասակների թիմերին:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ