Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը շարունակում է պայքարը «Ստրանջա»-ի մրցաշարում

09:35 - 25 Փետ, 2016

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում կայացան 1/8 եզրափակիչ փուլի մենամարտերը:

 Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչ դուրս գալ հաջողվեց միայն Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 56 կգ քաշային Արամ Ավագյանին, ով 3 ռաունդներում էլ առավելության հասավ վրացի Մերաբ Թուրկաձեի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Արամի մրցակիցը կլինի Բելառուսը ներկայացնող Դմիտրի Ասանաուն: 
Փետրվարի 25-ին ռինգ դուրս կգան Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ, ովքեր պայքարի մեջ կմտնեն քառորդ եզրափակչից: 49 կգ Արթուր Հովհաննիսյանը կմրցի Տինկո Բանաբակովի, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը` Կրիստիան Դիմիտրովի հետ: Երկու մարզիկներն էլ ներկայացնում են Բուլղարիան:

 

 ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ