ԴԺԳՈՀԵԼՈՒ ՏԵՂԻՔ ՉՏՎԻՆ

15:37 - 17 Փետ, 2025

Ավստրիայի Զալբախ քաղաքում անցկացվեց  լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունը:

Հսկա ոլորավայրէջք մրցաձևի եզրափակիչ փուլում, 61 երկրների 100  մարզիկների շարքում, ՀՀ հավաքականի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի  Գլեբ Մոսեսովը զբաղեցրեց 47-րդ տեղը: 

Մեկ այլ՝  ոլորավայրէջք մրցաձևի որակավորման փուլում Գլեբը  57 երկրի 138 մարզիկների շարքում ճանաչվեց վեցերորդը և իրավունք ստացավ եզրափակիչում պայքարել լավագույն  50 մարզիկների հետ: Այս պարագայում նույնպես մեր պատվիրակը իրեն վատ չդրսևորեց  և ուժեղների  դեմ մրցությունում գրավեց 34 –րդ տեղը:

Նույն մրցաձևում ծաղկաձորցի Հարություն Հարությունյանը ճանաչվեց 53-րդը:

Այլ նորություններ