ՄԻԱՅՆ « ՓՅՈՒՆԻԿԸ »

10:37 - 28 Հուլ, 2023

Երեկ ՝ հուլիսի 27 –ին տեղի ունեցան Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի  հանդիպումները:  «Արարատ-Արմենիան» Երևանում ոչ-ոքի ՝ 1 : 1 հաշվով ավարտեց  հունական «Արիսի» հետ խաղը:

Աբովյանում  «Ալաշկերտը» 0 : 1 հաշվով տանուլ տվեց Հունգարիայի «Դեբրեցենին»:

Կամային հատկանիշներով աչքի ընկավ «Փյունիկը»: Շվեդիայում երևանցիները 2 : 1 հաշվով հաղթեցին «Կալմարին»:

Գոլերի առատությամբ առանձնացավ Ռումինիայում տեղի ունեցած «Ֆարուլ» -  «Ուրարտու» մրցամարտը:  Մեկ գնդակի առավելությամբ հաղթեցին տանտերերը՝ 3 : 2 :

Պատասխան հանդիպումները նախատեսված  են  մեկ շաբաթ հետո:

Այլ նորություններ